Սուրեն Մարկոսյանի հիմնած Epic- հարթակը վաճառվել է 500.000.000 դոլարով
copy image url

Սուրեն Մարկոսյանի հիմնած Epic- հարթակը վաճառվել է 500.000.000 դոլարով

Արտաքին 3 տարի առաջ - 13:06 23-07-2021

Հնդկական առցանց ուսուցման Byju's ընկերությունը 500 միլիոն դոլարի դիմաց ձեռք է բերել ամերիկյան Epic հարթակը, որը նախատեսված է 12 տարեկան և բարձր երեխաների ընթերցանության համար:

Ընկերության ձեռքբերումը կնպաստի Byju's ընկերության որդեգրած ռազմավարությանը, այն է՝ մեծացնել ազեցությունը ԱՄՆ – ում և լրացնել երեխաների շրջանում ուսման բացը:

‹‹Epic›› հարթակի համահիմնադիր Սուրեն Մարկոսյանը նշել է, որ այն նախատեսված է կարդալու ունակությունն անհատականացնելու համար՝ ճիշտ գիրքը համապատասխան երեխայի դիմաց դնելով:

Մարկոսյանը և Դոնահյուն կմնան իրենց պաշտոնում և կշարունակեն օգնել իրականացնելու Epic- ի առաքելությունը՝ ընթերցանության շնորհիվ բացահայտել յուրաքանչյուր երեխայի ներուժը:

Epic հարթակի ձեռքբերումը համընկնում է Հնդկաստանի կրթական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի խաղացողների ՝ Հյուսիսային Ամերիկայում 1 միլիարդ դոլար ներդրում կատարելու ծրագրի հետ:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Byju- ն ձեռք էր բերել նաև WhiteHat Jr.- ը՝ ունենալով մինչ այժմ իր հինգերորդ ամենամեծ գնումը:

Բացի դրանից՝ Byju-ն ընկերությունը, որը գնահատվում է 16,5 միլիարդ դոլար, երկու տարվա ընթացքում 120 միլիոն դոլարով ձեռք բերել նաև ԱՄՆ-ում տեղակայված Osmo-ն: