Ուղիղ եթեր
ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ.-ն շարունակում է խայտառակվել
copy image url

ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ.-ն շարունակում է խայտառակվել

Ներքին 3 տարի առաջ - 14:14 21-07-2021

Գևորգյան Գեղամն այլևս ռեկտորի նախկին ժ.պ. է: Ես՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանս, կոչ եմ անում Գևորգյան Գեղամին դրսևորել քաղաքացիական գիտակցություն և րոպե առաջ կամովին հրաժարվել իր լիազորություններից և դադարեցնել ԵՊՀ-ի հետ կապված ցանկացած գործարքի իրականացումը:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվանից իրավական ուժի մեջ է մտել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 17-ի վճիռը, ըստ որի՝ դատարանը դադարեցրել էր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի լիազորությունները:

«Գևորգյան Գեղամը դիմել էր նաև Վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել Առաջին ատյանի դատարանի վճիռը»,- ասաց Կարեն Հեքիմյանը՝ կոչ անելով ԵՊՀ մյուս աշխատակիցներին անմիջապես դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Գևորգյան Գեղամի հետ և 14:00-ից սկսած՝ այլևս որևէ գործարք նրա հետ չիրականացնել, հակառակ դեպքում դա համարվելու է քրեորեն պատժելի արարք:

«ԵՊՀ-ի հետ գործ ունեցող մյուս բոլոր կազմակերպություններն ու անհատները նույնպես պետք է անմիջապես դադարեցնեն աշխատանքային փոխհարաբերությունները Գևորգյան Գեղամի հետ»,- շեշտեց Կարեն Հեքիմյանը՝ միաժամանակ նշելով, որ ԵՊՀ հաշվապահությունը կարող է վերջնահաշվարկ ներկայացնել Գևորգյան Գեղամին:

Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին չենթարկվելու կամ դրա իրականացմանը խոչընդոտելու դեպքում վճիռը կիրականացվի ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից:

«Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսին նման վարքագիծը պատիվ չի բերի»,- հույս հայտնեց Կարեն Հեքիմյանը:

Կից ներկայացնում ենք օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Կարեն Հեքիմյանը նաև հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020 թ դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի լիազորությունները (թիվ ԵԴ/13566/02/20 քաղաքացիական գործ): 2021 թ հունիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.12.2020 թ վճիռը թողեց անփոփոխ: Օրերս վերոհիշյալ վճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը՝

ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը: ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին հորդորում է կամովին ազատել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը, անմիջապես դադարեցնել ԵՊՀ-ի հետ կապված վարչարարության իրականացումը, ձեռնպահ մնալ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի ստորագրումից: Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ բոլոր պաշտոնյաներից պահանջում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ: Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ-ի հետ համագործակցող բոլոր անհատներին, կազմակերպություններին և տնտեսվարողներին առաջարկում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ: Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ հաշվապահությանը առաջարկում է վերջնահաշվարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամին:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևելու է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի դրույթների լիարժեք իրականացմանը և ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի դատարանի վճռի դեմ կամ կխոչնդոտի դրա իրականացումն արժանանալու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավական գնահատականին և հիմք է հանդիսանալու քրեական հետապնդման համար:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն