Կրակոցներ Մառնեուլում. կան երկու զոհ, երկու վիրավոր
copy image url

Կրակոցներ Մառնեուլում. կան երկու զոհ, երկու վիրավոր

Արտաքին 3 տարի առաջ - 13:42 21-07-2021

Մառնեուլի շրջանի Զեմո Սարալի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի լրագրողը:

Հրազենից արձակված կրակոցից զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է, որ նրանք բոլորը մի ընտանիքի անդամներ են:

Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ենթադրյալ մարդասպանն արդեն կալանավորված է, գրում է Interpressnews-ը:

Ամենից շատ դիտված