Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։
Պաշտպան Արամ Վարդևանյանը Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ, ըստ նրա, բացակայում են դրա հիմքերը: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը:Դատական գործին ներգրավվել է նաև երկրորդ պաշտպան՝ Էրիկ Ալեքսանյանը: Որպեսզի Ալեքսանյանը ծանոթանա գործի նյութերին, դատական նիստը հետաձգվել է: Այն կշարունակվի սեպտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։