Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկիրը վերադարձել է «կարմիր գոտի» կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերով:
«Հիմա մենք «կարմիր գոտում» ենք: Սա տագնապի հիմնական առիթներից մեկն է, և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- հայտարարել է նա կառավարությանն առընթեր Համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես գրել է «Ինտերպրեսսնյուս»-ը, Գամկրելիձեն հավելել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարող է կրկին առաջարկվել բաց տարածքում դիմակների կրումը: