Այսուհետ Արցախում երիտասարդ ընտանիքներին տներ կառուցելու ծրագրից կօգտվեն նաև Ստեփանակերտի բնակիչները. Արցախի նախագահ
copy image url

Այսուհետ Արցախում երիտասարդ ընտանիքներին տներ կառուցելու ծրագրից կօգտվեն նաև Ստեփանակերտի բնակիչները. Արցախի նախագահ

Ներքին 3 տարի առաջ - 16:05 19-07-2021

Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները: Այս մասին գրառում է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, նաև նշել է. «Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը»: