Ֆրանսիան Եվրոպայի մի շարք երկրներից ժամանողներից պահանջելու է կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր
copy image url

Ֆրանսիան Եվրոպայի մի շարք երկրներից ժամանողներից պահանջելու է կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր

Արտաքին 3 տարի առաջ - 18:08 17-07-2021

Ֆրանսիան Եվրոպայի մի շարք երկրներից մուտք գործողներից պահանջելու է կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր, եթե նրանք ամբողջովին պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով երկրի վարչապետ Ժան Կաստեքսին:

Նշվում է, որ հուլիսի 17-ի կեսգիշերից Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Հունաստանից և Նիդեռլանդներից հանրապետություն ժամանողները պարտավոր են ներկայացնել բացասական ՊՇՌ թեստ՝ հանձնած մուտք գործելուց ոչ ավելի, քան 24 ժամ առաջ:

Այն անձինք, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութերով (Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca կամ Johnson & Johnson), պարտավոր չեն ներկայացնել թեստ, քանի որ այս պատվաստանյութերը պաշտպանում են նաև «դելտա» շտամից:

Կաստեքսի խոսքով, Ֆրանսիան լիովին պատվաստված կհամարի մարդկանց Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը ստանալուց մեկ շաբաթ անց, իսկ Johnson & Johnson-ի պատվաստումներից՝ 28 օր անց:

Ամենից շատ դիտված