Արևմտյան Եվրոպայում Բերնդ ցիկլոնը զանգվածային ջրհեղեղի պատճառ է դարձել: Տուժել են Գերմանիան և Բելգիան, իսկ հուլիսի 16-ին անձրևները հասել են Նիդեռլանդներ: Ջրի հոսքը լվանում է մեքենաներն ու կամուրջները, ոչնչացնում էլեկտրահաղորդման գծերը: Առնվազն 80 մարդ մահացել է Գերմանիայում, 11-ը՝ Բելգիայում, Նիդեռլանդներում մոտ 10 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել Մաասի ափամերձ շրջաններից։