ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհանգստացած են երեխաների վրա համավարակի հնարավոր «աղետալի» ազդեցությամբ
copy image url

ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհանգստացած են երեխաների վրա համավարակի հնարավոր «աղետալի» ազդեցությամբ

Արտաքին 3 տարի առաջ - 11:57 15-07-2021

Կորոնավիրուսի համավարակը խաթարել է մանկական պլանային պատվաստումներն ամբողջ աշխարհում, ինչը կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկման, նշվում է ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համատեղ հայտարարության մեջ:

«2020 թ. 23 մլն երեխա չի ստացել մանկական հիմնական պատվաստումները պլանային բժշկական սպասարկման շրջանակում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Խոսքը կարմրուկի, պոլիոմիելիտի, դիֆթերիայի, կարմրախտի և փայտացման դեմ պատվաստումների մասին է: Ամեն տարի ավելի քան 4 մլն երեխա է մահանում նշված հիվանդություններից, որոնք լիովին կանխարգելվում են պատվաստումների շնորհիվ:

ԱՀԿ-ի նախնական տվյալներով՝ մոտ 17 մլն երեխա մեկ տարվա ընթացքում ոչ մի պատվաստում չի ստացել, ինչը խորացնում է պատվաստանյութերի հասանելիության առանց այդ էլ հսկայական անհավասարությունը:

Փորձագետները վստահեցնում են, որ պատվաստումների մակարդակի անկում նկատվում է աշխարհի երկրների մեծ մասում: