Իսրայելը խստացնում է կորոնավիրուսի սահմանափակումները
copy image url

Իսրայելը խստացնում է կորոնավիրուսի սահմանափակումները

Արտաքին 3 տարի առաջ - 11:04 14-07-2021

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իսրայելական կառավարական հանձնաժողովը որոշել է ուժեղացնել հակակորոնավիրուսային միջոցառումների վերահսկողությունը, այդ թվում՝ ինքնամեկուսացման և հասարակական վայրերում դիմակ դնելու: Այս մասին հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Որոշվել է ուժեղացնել կարանտինի պայմանները խախտած անձանց նկատմամբ պատժամիջոցները: Որոշվել է կտրուկ բարձրացնել պաշտպանիչ դիմակներ դնելու վերահսկողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ այն անձինք, որոնք խախտել են ինքնամեկուսացումը նախքան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստանալը, պարտավորվում են 5000 շեկելի չափով տուգանք վճարել (ավելի քան 110 հազար ռուբլի):

Նշենք, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 847.602 մարդ, որից 6.440-ը՝ մահացել: Երկիրը սկսել է բնակչության պատվաստումը Pfizer պատվաստանյութով:

Ամենից շատ դիտված