Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել։
Հուլիսի 13-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։
Հուլիսի 14-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»: