Հուլիսի 14-ի եղանակային կանխատեսումները
copy image url

Հուլիսի 14-ի եղանակային կանխատեսումները

Ներքին 3 տարի առաջ - 09:43 14-07-2021

Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին և15-ին շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ին՝ ցերեկը, աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հուլիսի 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 17-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 14-18-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: