«Թալիբան» շարժումը հարձակմամբ է սպառնացել թուրք զինվորականներին, եթե նրանք չհեռանան Աֆղանստանից
copy image url

«Թալիբան» շարժումը հարձակմամբ է սպառնացել թուրք զինվորականներին, եթե նրանք չհեռանան Աֆղանստանից

Արտաքին 3 տարի առաջ - 19:06 13-07-2021

Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարել է, որ հարձակվելու է թուրքական ուժերի վրա, եթե Անկարան իր զորքերը դուրս չբերի Աֆղանստանից: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ պահպանել Աֆղանստանում ռազմական կազմը՝ այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո:

Թալիբները Անկարայի որոշումը համարում են անխոհեմ եւ պահանջում են հրաժարվել դրանից: Ըստ թալիբների՝ դա խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղան ժողովրդի ազգային շահերին: Շարժումը խոստացել է «պայքարել զավթիչների» դեմ՝ նկատի ունենալով ցանկացած օտարերկրյա զորք, որը կմնան Աֆղանստանում:

Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ: Սրացումն ընթանում է երկրից ԱՄՆ ռազմական զորակազմի դուրսբերման ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աֆղանական ոստիկանությունը վերացրել է շարժման հետախուզության ղեկավարին:

Ամենից շատ դիտված