«Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ գրեթե ամենօրյա շփումների մեջ ենք. Իշխան Սաղաթելյան
copy image url

«Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ գրեթե ամենօրյա շփումների մեջ ենք. Իշխան Սաղաթելյան

Ներքին 3 տարի առաջ - 17:37 13-07-2021

«Հնարավոր չի, չի կարող երկիրն աղետի բերած, երկիր կորցրած իշխանությունը շարունակի գոյատևել, դա նոնսենս է, դա հնարավոր չի, ինչ ուզում է լինի մեկ է, այս իշխանությունը կյանք չունի, այս իշխանությունը ժամանակավոր է: Այսօր իրենց պիկին են»,-այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև անդրադարձավ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներին:

«Շատ ակտիվ աշխատանքային, գրեթե ամենօրյա շփումների մեջ ենք: Կազմակերպվելու և ինքնակազմակերպվելու քննարկումների մեջ ենք»,-նշեց նա:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ անհատական հանդիպումներ են ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հետ:

«Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը անդրադարձավ Սյունիքում որոշ համայնքապետերի այն հայտարարություններին, որ իրենց մոտ ամեն ինչ խաղաղ է, պետք չէ իրավիճակը մանիպուլացնել:

«Նրանք այն համայնքների ղեկավարներն են, ովքեր ստացել են պարգևավճարներ Սյունիքի զարգացման հիմնադրամից: Ընտրություններից առաջ այնտեղ կառավարությունն ուղղել էր աննախադեպ քանակի՝ կես միլիարդ դրամ, որն այսօր չկա, դատարկ է այդ հիմնադրամը»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված