Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան ժամանած իրանցիները  գիշերում են Հյուսիսային պողոտայում
copy image url

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան ժամանած իրանցիները գիշերում են Հյուսիսային պողոտայում

Ներքին 3 տարի առաջ - 09:14 13-07-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան ժամանած իրանցիները գիշերում են Հյուսիսային պողոտայում: Ըստ լուսանկարի՝ երևում է, թե ինչպես են Իրանի քաղաքացիները գիշերում նստարանների վրա և գետնին:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, այսուհետև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով և միայն Երևանում գործող շարժական պատվաստումային կետերում՝ եթե Հայաստանում գտնվելու են առնվազն 10 օր։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի` Հայաստանը մարդասիրական աջակցության կողմնակից է, բայց նախապատվությունը կտա նախ ՀՀ քաղաքացիներին. «Ակնկալում ենք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք որ ապրում են իրենց երկրներում, նույնանման վերաբերմունք, և Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդասիրական քայլեր, այլև ինքը հանդիսանում է նման մարդասիրության կրողը»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված