Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով
copy image url

Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

Ներքին 3 տարի առաջ - 21:55 12-07-2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում:

«Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.76մ (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.255մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011մլն մ³»:

Ամենից շատ դիտված