Ռուս գիտնականներն առնետների վրա կատարած փորձի ընթացքում պարզել են, թե ինչպես է վեյփի (էլեկտրոնային ծխախոտ) գոլորշիացումը ոչնչացնում թոքերի հյուսվածքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կրծողների սենյակը լցրել են վեյփի գոլորշիներով, որից հետո հետազոտողները կենդանիների օրգանիզմներում նկատել են սպիտակուցները բաժանող ֆերմենտների ակտիվության ուժեղ աճ: Բացի դրանից՝ ծուխը խթանել է թոքերի հյուսվածքի սպիտակուցների քայքայումը:
Գիտնականները եզրակացրել են, որ վեյփերը նիկոտինի խառնուրդների չափ վտանգավոր չեն, բայց դրանք անվնաս էլ չեն, քանի որ էլեկտրոնային ծխախոտի առանց նիկոտինի գոլորշիները նվազեցնում են թոքերի պաշտպանությունը: