ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա հարձակումը
copy image url

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա հարձակումը

Արտաքին 3 տարի առաջ - 20:32 11-07-2021

Պենտագոնի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը հրաձգության տակ են ընկել:

«Ես կարող եմ հաստատել, որ Սիրիայի Կոնոկո քաղաքում գրոհ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ նախնական տվյալների, նրա խոսքով, ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայի արևելքում հրետակոծության տակ են ընկել:

Միևնույն ժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի Դեյր-էզ-Զոր նահանգում, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ գտնվող «Կոնոկո» գազի վերամշակման գործարանում, տեղի է ունեցել պայթյուն:

Ամենից շատ դիտված