Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը 154 գրամ մարիխուանա է
copy image url

Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը 154 գրամ մարիխուանա է

Ներքին 3 տարի առաջ - 23:30 10-07-2021

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հուլիսի 4-ի ժամը 23-ին:

«Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվեց 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: