Վրաստանում մեկ օրվա ընթացքում արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվել, վերջին ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 17:38-ին:
Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը, ինչպես և նախորդ օրերին, գտնվել է Դմանիսիից 24 կմ հեռավորության վրա՝ Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան):
Այդ նույն տարածքում երկրաշարժ է եղել նաև այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 10:25-ին և 14:03-ին:
«Նովոստի Գրուզիան» հաղորդում է, որ վերջերս Դմանիսիի շրջանում գրեթե ամեն օր երկրաշարժներ են տեղի ունենում: