Հանրապետության տարածքում հուլիսի 9-ին՝ շրջանների զգալի մասում, 10-13-ն առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Հուլիսի 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 9-13-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: