Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել չճանաչել կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը
copy image url

Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել չճանաչել կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը

Արտաքին 3 տարի առաջ - 13:55 08-07-2021

Ֆրանսիան Եվրոպական միության երկրներին հորդորել է չճանաչել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի և Չինաստանի արտադրած պատվաստանյութերը, այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը:

Բոնի խոսքով՝ Ֆրանսիայում մարդիկ պետք է ստանան միայն այն պատվաստանյութերը, որոնց արդյունավետության մեջ իշխանությունները վստահ են: Այս պահին Եվրոպայում և Ֆրանսիայում ճանաչված է ընդամենը 4 այդպիսի դեղամիջոց, ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է մյուս պատվաստանյութերին, մասնավորապես ռուսական և չինական, Ֆրանսիան կոչ է անում իր գործընկերներին ուշադիր լինել :

«Ո՛չ ասեք այդ պատվաստանյութերին»,- ասել է Բոնը:

Ամենից շատ դիտված