Կորոնավիրուսը կարող է առաջացնել տղամարդկանց և կանանց անպտղություն. ՌԴ ԱՆ
copy image url

Կորոնավիրուսը կարող է առաջացնել տղամարդկանց և կանանց անպտղություն. ՌԴ ԱՆ

Արտաքին 3 տարի առաջ - 14:12 06-07-2021

Կորոնավիրուսը կարող է ախտահարել տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգերը, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով COVID-19-ով հղիների և նորածինների բուժօգնության կազմակերպման վերաբերյալ առողջապահության նախարարության մեթոդական ուղեցույցներին:

«SARS-CoV-2-ի առաջացրած վարակի ազդեցությունը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա կարող է բացասական լինել: <…> ենթադրաբար, SARS-CoV-2-ը տվյալ ռեցեպտորների միջոցով կարող է ներթափանցել ձվարանների հյուսվածքներ, ձվաբջիջներ, էնդոմետրիում և ախտահարել դրանք»,- ասվում է փաստաթղթում:

Առանձին նշվում է սերմնաբջիջների ախտահարման ռիսկը:

«Դա թույլ է տալիս եզրակացնել, որ մեծ է հավանականությունը այն բանի, որ կորոնավիրուսային վարակը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողական համակարգի և պտղաբերության վրա»,- նշել են առողջապահության նախարարությունից:

Ամենից շատ դիտված