Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծման է ենթարկվել
copy image url

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծման է ենթարկվել

Արտաքին 3 տարի առաջ - 09:32 05-07-2021

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի Էլ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է RT Arabic հեռուստաալիքը՝ հղում կատարելով արաբ-քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) մեդիա կենտրոնի տնօրեն Ֆարհադ Շամիին:

Նա նշել է, որ անհայտ ծագման երկու հրթիռ է ընկել Ալ-Օմարի արևմտյան կողմը, որը հսկվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կողմից:

Ըստ Շամիի՝ հարվածը հասցվել է այն տարածքից, որտեղ տեղակայված են իրանամետ խմբավորումների դիրքերը:

SDF-ի անդամներից ոչ ոք չի զոհվել:

Դեռևս տեղեկատվություն չի հաղորդվել ամերիկյան ռազմական անձնակազմի շրջանում զոհերի և փլուզումների մասին: