Ռուսաստանի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին Հայաստանը տրամադրել է Ադրբեջանին Զանգելանի եւ Ֆիզուլիի շրջանների ականապատման քարտեզները, որտեղ մոտ 92 հազար հակատանկային եւ հակահետևակային ական է տեղադրված։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ մարդասիրական նախաձեռնության իրականացման՝ ականապատման քարտեզների ստացման համար։