Բացահայտվել է հեռախոսների գողության դեպք․ ոստիկանություն
copy image url

Բացահայտվել է հեռախոսների գողության դեպք․ ոստիկանություն

Ներքին 3 տարի առաջ - 21:13 03-07-2021

ՀՊՏՀ քոլեջի ուսանողուհիները դիմել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որ հուլիսի 1-ին՝ ժամը 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում, համալսարանի մարզադահլիճի սեղանից գողացել են իրենց բջջային հեռախոսները։

Ոստիկանության փոխանցմամբ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառման արդյունքում հուլիսի 2-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված