Հունաստանի քաղաքացիական ավիացիան ևս 5 երկիր է ներառել երկրների այն ցանկում, որոնց քաղաքացիներն առանց սահմանափակումների կարող են Հունաստան գնալ։ Այս մասին հայտնում է GreekCityTimes-ից։
Այդ երկրներն են Հայաստանը, Հորդանանը, Ադրբեջանը, Մոլդովան և Բրունեյը։
Ավելի վաղ սահմանափակումներից ազատվել էին Եվրամիության և Շենգեն գոտու երկրները։
Այս երկրների քաղաքացիները Հունաստան մեկնելիս պետք է տրամադրեն առնվազն 14 օր առաջ պատվաստման գործընթացը փաստող համապատասխան փաստաթուղթ կամ պետք է հանձնած լինեն ՊՇՌ թեստ։