Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատարը կայցելի Հայաստան
copy image url

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատարը կայցելի Հայաստան

Արտաքին 3 տարի առաջ - 13:39 03-07-2021

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:

Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված` վերանայված օրակարգի իրագործմանը:

Ամենից շատ դիտված