Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ
copy image url

Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Ներքին 3 տարի առաջ - 23:54 28-06-2021

Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտատեխնիկական նախագիծ կիրականացնեն։ Նախագծերը կիրականացվեն բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտներում, դրա հետ մեկտեղ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:

«Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,- ընդգծել է Շումիլինը:

Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

Հայաստանի և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի:

Ամենից շատ դիտված