Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա քաղաք
copy image url

Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա քաղաք

Արտաքին 3 տարի առաջ - 23:46 27-06-2021

Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորած պատվիրակությունը ռուս կինոգործիչների խմբի հետ միասին այցելել են Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա (Աղդամ) քաղաք:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի մշակույթի նախարարի խորհրդականը և նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները:

Ամենից շատ դիտված