Այսօր արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտնի է դարձել, թե քանի մանդատ կստանան խորհրդարան անցած ուժերը:
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ․ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։ Որոշումն ընդունվել է միաձայն։