Դեռ ինչքա՞ն է կարելի կառուցապատել Երևանը. Կառավարության ծրագիրը
copy image url

Դեռ ինչքա՞ն է կարելի կառուցապատել Երևանը. Կառավարության ծրագիրը

Ներքին 3 տարի առաջ - 15:09 25-06-2021

Վերընտրված կառավարության պլանում նախատեսվում է ներդրումային ծրագրեր սկսել Ֆիրդուսի, Կոնդ թաղամասերում, ինչը ենթադրում է բաց մրցույթներ, որոնց հաղթողները նորովի կկառուցեն այս բնակավայրերը՝ սովորության համաձայն հին, պատմական շենքերը փոխարինելով նորերով: Իսկ Սարյան 22 հասցեում նախատեսվում է գույքի ամբողջական ապամոնտաժում ու այդ տեղում նոր գույքի ստեղծում:

Ծրագրում նաև առկա է կետ պետական ընտրված գույքերի օտարման և մասնավորեցման ծրագրի իրականացման մասին: Այսինքն կառավարությունը նախատեսում է պետականապատկան որոշ գույքեր վաճառել մասնավոր սեփականատերերի:

Նոր ծրագրով նախատեսվում է վերանայել ընդերքօգտագործողների աշխատանքի արդյունավետությունը և ընդերքի օգտագործմանը խոչընդոտող հանգամանքները:

Վերընտրված իշխանության ծրագրից ակնհայտ երևում է, որ այսօրվա ԱԺ-ն ու Կառավարությունը էլ ավելի են միտված լինելու Երևանի կառուցապատմանն ու հանքերի շահագործման՝ խոշոր գործարարների դերի բարձրացման պատճառով։

Ամենից շատ դիտված