Իսրայելը վերադառնալու է փակ տարածքներում դիմակներ դնելու ռեժիմի՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված: Այս մասին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության կայքում:
«Դեպքերի աճով պայմանավորված, այսօր ժամը 12.00-ից սկսած, ուժի մեջ է մտնում ամենուր դիմակներ կրելու պարտավորությունը՝ բացառությամբ բաց տարածքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչև յոթ տարեկան երեխաները կարող են չկատարել այս պահանջը:
Հիշեցնենք, որ COVID-19-ի պատճառով ներդրված գրեթե բոլոր սահմանափակումները Իսրայելում վերացվել են հունիսի 1-ից: Իսկ արդեն պատվաստված քաղաքացիները կարող են ազատորեն այցելել հասարակական վայրեր:
Իսրայելում Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, AstraZeneca, Johnson&Johnson պատվաստանյութերով պատվաստել է բնակչության ավելի քան 60%-ը, 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում պատվաստվածների տոկոսը հասել է 90-ի: