Երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում:
Արդեն իսկ արձանագրված խախտումներ կան: Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաև Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում:
Օրինակ՝ Բևեռի դեպքում այսպիսի պատկեր է. 31/28 – 0, իրականում՝ 8, 31/39 – 0, իրականում՝ 33, 31/41 – 0, իրականում՝ 23, 31/42 – 0, իրականում՝ 17,
31/54 – 0, իրականում՝ 14։
Դեպքերն ավելի աղաղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում: Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայներն արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է Եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։ Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և 49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը։