Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
copy image url

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ներքին 3 տարի առաջ - 19:25 22-06-2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն:

Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն:

Ամենից շատ դիտված