Ուղիղ եթեր
Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց
copy image url

Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց

Ներքին 3 տարի առաջ - 20:00 20-06-2021

Հայաստանում ընտրատեղամասերն արդեն փակվեցին, քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց։

Նշենք, որ քիչ հետո կմեկնարկի ձայները հաշվելու գործընթացը. ընտրատեղամասում գտնվողների ելումուտն այդ ընթացքում արգելվում է։

Այսօր առավոտյանը ժամը 08։00-ին էր Հայաստանում տրվել ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 989 972-ը կամ 38.17 տոկոսը։

Ընտրողների մասնակցության վերջնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։



Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն