Ֆեյսբուքյան իր էջում Մարիա Այդինյան անուն-ազգանունով օգտատերը ահազանգել է, որ 10/25 ընտրատեղամասի մոտ Նիկոլ Փաշինյանին համակրող կանանց մի խումբ հարձակվել է իր վրա։ Նրանք հարձակվել է կնոջ վրա, անվանել ծախված, ոտքերով և բռունցքներով հարվածել, ճանկռտել։
Կինը պատահածից հետո դիմել է ոստիկանությանը, որպեսզի վերջիններս ժամանեն և համապատասխան արձանագրություն կազմեն։