Մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ․ Արման Բաբաջանյանը կատարեց իր ընտրությունը
copy image url

Մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ․ Արման Բաբաջանյանը կատարեց իր ընտրությունը

Ներքին 3 տարի առաջ - 14:15 20-06-2021

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է հանուն Հայաստանի թռիչքի: Լրագրողների հետ զրույցում նա կարևորել է այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը և շեշտել է, որ այն մեզ մեջքը ուղղելու և ոտքի կանգնելու հնարավորություն կտա։

«Ես քվեարկեցի նաև ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդավար ապագայի: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ չափազանց կարևոր և էական է մեր պետության ապագայի համար: Ըստ էության, մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ: Այս ընտրությունը մեծապես ամրապնդելու է Հայաստանի սուբյեկտայնությունը»,- Բաբաջանյանն ասել է լրագրողների հետ զրույցում: