Ռուբեն Մելիքյանը նշել է, որ ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել
copy image url

Ռուբեն Մելիքյանը նշել է, որ ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել

Ներքին 3 տարի առաջ - 13:43 20-06-2021

«Ընտրությունների վերահսկման կոպիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ խայտառակ քանակությամբ ահազանգեր են ստացվել ենթադրյալ ընտրախախտումների մասին։ Մելիքյանին զարմացրել է այն փաստը, որ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց արդեն բազմաթիվ էին ահազանգերը։ Նա նշել է մի քանի համակարգային խախտումներ, որոնք, ըստ իրավապաշտպանի, կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա․

«Ուղղություն առաջին, բազմաթիվ տեղեկություններ են ստացվում զինծառայողների ուղղորդված քվեարկության վերաբերյալ, Մեհրաբի զորամասի հրամանատարն ուղղորդում ու վերահսկում է զինծառայողներին, որպեսզի նրանք քվեարկեն իշխող ուժի օգտին, երկրորդը այն խայտառակ հակաքարոզչությունն է, որ մենք տեսանք ամբողջ քաղաքով մեկ ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի ղեկավարի պատկերով: Բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ դրանց մասնկից են եղել ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները, այլեւ օգտագործվել են գիշերային հավաքարարները»,- ասել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված