Մեծ Բրիտանիայում մահացել է ավելի քան մեկ տարի COVID-19-ի դեմ բուժվող հիվանդը
copy image url

Մեծ Բրիտանիայում մահացել է ավելի քան մեկ տարի COVID-19-ի դեմ բուժվող հիվանդը

Արտաքին 3 տարի առաջ - 15:30 19-06-2021

Մեծ Բրիտանիայում մահացել է հիվանդը, որը երկրում ամենաերկարատևն էր բուժվում կորոնավիրուսի վարակից: Ջեյսոն Կելկը 14,5 ամիս անցկացրել է հիվանդանոցում: Ժամանակի մեծ մասը՝ թոքերի արհեստական օդափոխությամբ:

Այս շաբաթվա սկզբին նա որոշում է կայացրել, որ այլևս չի կարող այդպես ապրել: 49-ամյա տղամարդը հրաժարվել է բուժումից, տեղափոխվել է հոսպիս և մահացել հունիսի 18-ին:

Կելկն ունեցել է երկու ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և ասթմա: Կորոնավիրուսի հետևանքով էլ քայքայվել էին երիկամները: Տղամարդը կարողանում էր շնչել միայն սարքերի օգնությամբ: Նա այս տարի կարճ ժամանակով իրեն լավ է զգացել, նույնիսկ կարողացել է կարճ ժամանակով դուրս գալ փողոց և շփվել ընտանիքի հետ: Բայց մայիսին հիվանդության ցիկլը կրկին սկսվել է: Եվ թեև հակաբիոտիկները սկսել էին օգնել, Ջեյսոնը որոշում է կայացրել դադարեցնել բուժումը:

Ամենից շատ դիտված