Հետընտրական ոչ մի զարգացում չի լինի․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Հետընտրական ոչ մի զարգացում չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 23:18 18-06-2021

«Հետընտրական ոչ մի զարգացում չի լինի։ Ոչ մի։ Կարող են լինել հանրահավաքներ։ Մենք էլ հունիսի 21-ին հրավիրել ենք քաղաքացիներին Հանրապետության հրապարակ։ Ոչ մի զարգացում չի լինի, ինչո՞ւ։ Որովհետև ընտրությունների արդյունքները չեն կեղվծելու, իսկ այդ դեպքում հետընտրական գործընթաց չի կարող լինել»,- այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացին որոշում է կայացնելու, և բոլորը պարտավոր են հնազանդվել այդ որոշմանը․ «Այստեղ ես քաղաքացիների ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ այո՛, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք նպատակ են դրել երկիրը տանել բախումների և քաղաքացիական պատերազմի։ Որո՞նք են այդ ուժերը: Դրանք այն ուժերն են, որոնց իշխանության ժամանակ եղել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն։ Ընդ որում՝ իրենք են պատասխանատու եղել անվտանգության համար։ Դրանք այն ուժերն են, որոնք օրոք եղել է 2008 թ․ մարտի 1, դրանք այն ուժերն են, որոնք անընդհատ և շարունակաբար կեղծել են ընտրությունները»։

Ամենից շատ դիտված