ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող. «Պետք է վերջ տրվի ԺԴԿ-ի դեմ իրականացվող քաղաքական արշավին»
copy image url

ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող. «Պետք է վերջ տրվի ԺԴԿ-ի դեմ իրականացվող քաղաքական արշավին»

Արտաքին 3 տարի առաջ - 23:30 18-06-2021

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է Թուրքիայի Իզմիր քաղաքում քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա զինված հարձակումը:

Այդ մասին Նաչո Սանչեսը գրառում է արել Twitter-ում:

«Ես սարսափեցի, երբ իմացա, որ ԺԴԿ-ի՝ Իզմիրի գրասենյակի վրա հարձակումի հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակից Դենիզ Փոյրազը: Ես Փոյրազի և ԺԴԿ-ի կողքին եմ: Պետք է վերջ տրվի ԺԴԿ-ի դեմ իրականացվող քաղաքական արշավին»:

Նրա խոսքով՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն այս զարհուրելի հանցագործության պատասխանատուները:

Հիշեցնենք, որ ավելի ուշ մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ հարձակում գործած անձը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման համակիրներից է։

Հատկանշական է, որ հանցագործը դեպքից մեկ օր առաջ սոցցանցում հակահայկական գրառում էր արել: Նա, սպառնալով հայերին, գրել էր, որ ինքը վրեժով է լցված և ստիպելու է, որ հայի արյուն թափվի:

Ամենից շատ դիտված