Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն իր ռուս և ամերիկացի գործընկերներին նվիրել է Tissot ապրանքանիշի ձեռքի ժամացույց: Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը դարձել են նոր T-Touch Connect Solar ապրանքանիշի տեր. այն միայն հաջորդ տարի կսկսի վաճառվել Ռուսաստանում:
«Համադաշնության նախագահ Գի Պարմելենը նախագահ Պուտինին և նախագահ Բայդենին նվիրել է շվեյցարական բարձր տեխնոլոգիական ժամացույցներ»,- ասել է Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության դաշնային դեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկուս Շպերնդլին:
Tissot ընկերությունը նշել է՝ իրենք ուրախ են, որ ընտրությունը կանգ է առել իրենց արտադրանքի վրա: Ներկայացուցիչը նշել է, որ նման նվերը հիանալի միջոց է օտարերկրյա առաջնորդներին ցուցադրելու շվեյցարական տեխնոլոգիական ինովացիաները:
Tissot T-Touch Connect Solar-ի մանրածախ գինը 995 շվեյցարական ֆրանկ է՝ մոտ 1,1 հազար դոլար: