Ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը իր Telegram ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Փաշինյանը գտնվում է հոգեբանական շատ ծանր վիճակում:
Երեկվա հանրահավաքը պարզապես բարոյապես սպանել է Նիկոլ Փաշինյանին: Նրա թիմը ցայտնոտի մեջ է:
Նրանք ամեն կերպ փորձում են դուրս գալ Քոչարյանի վրա: Այդ հարցում որպես միջնորդ փորձել է հանդես գալ Ռուբեն Գրիգորյանը, որը ժամանակին ֆինանսավորել է Բաղրամյան 26-ը:
Այժմ նա ժամանել է Երևան և Քոչարյանի հետ հանդիպելու առիթներ է փնտրում: Գրիգորյանի գաղափարն այն է, որ Քոչարյանը պետք է վարչապետ դառնա, Նիկոլը ՝ փոխվարչապետ՝ արտաքին քաղաքականության գծով:
Ռուբեն Գրիգորյանին Քոչարյանի շտաբից քաղաքավարի մերժել են: Երեկ ամբողջ երեկոյան Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի թիմակիցներին ապացուցել, որ Փաշինյանն անձամբ է կանգնած Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալման ետևում:
Ղազարյանն արդեն բացահայտ ասում է, որ որոշ մարզերում ոստիկանությունը դուրս է եկել Երևանի վերահսկողությունից:
Կարճ ասած՝ ուժային կառույցները վերահսկողությունից դուրս են եկել:
Ալեն Սիմոնյանի սեռական այլասերումների բացահայտման մասին տեսանյութը նրա քաղաքական կարիերայի ավարտն է: Փաշինյանի աջ ձեռքի ընտանիքում մեծ սկանդալ է հասունանում:
Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին ասել է, որ իր սեռական կյանքը թավշյա հեղափոխության ավարտի սկիզբն էր:
Ընդհանրապես, «Իմ քայլ»-ն այս պահին դժոխքում է: Երեկ՝ ուշ երեկոյան, Փաշինյանի ստացած վերջին լուրն այն է եղել, որ Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ իր աջակացությունն հայտնելով Ռուբերտ Քոչարյանին:
Նիկոլի այն սպառնալիքները, թե Ալիևը, իր իսկ խնդրանքով, Կարապետյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում կհայտարարի, միայն զվարճացրել է միլիարդատիրոջը:
Հետևեք նորություններին: Ամեն ինչ շատ արագ է փոխվում: