Եվրո-2020-ի եզրափակիչը Լոնդոնից կարող է տեղափոխվել
copy image url

Եվրո-2020-ի եզրափակիչը Լոնդոնից կարող է տեղափոխվել

Սպորտ 3 տարի առաջ - 12:40 18-06-2021

Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ։ Այս մասին հայտնում է The Times-ը։

ՈՒԵՖԱ-ն նման որոշում կկայացնի, եթե Անգլիան չկարողանա երաշխավորել մարզադաշտում մեծ թվով երկրպագուների ներկայությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ Բուդապեշտում սահմանափակումներ չկան։

Աղբյուրի փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ն իր հնարավոր որոշման մասին արդեն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և Լոնդոնից կոնկրետ գործողությունների է սպասում։