Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ջրանցքից․ ԱԻՆ
copy image url

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ջրանցքից․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:15 17-06-2021

Հունիսի 17-ին՝ ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղուց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ձորում, ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Դ․) դուրս են բերել ջրանցքից։

Ամենից շատ դիտված