Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը նվազել է. Զախարովա
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը նվազել է. Զախարովա

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 17-06-2021

Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին շաբաթներին հաջողվել է ընդհանուր առմամբ նվազեցնել լարվածությունը: Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր ցուցաբերել, որոնք ուղղված են իրավիճակի լիցքաթափմանը: «Բաքվի և Երևանի հետ հաստատվել է սերտ համաձայնեցում արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով»,- հավելել է դիվանագետը:

«Որպես հիմնահարցի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքների արագ գործադրումը՝ դրան հաջորդող դեմարկացիայով: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը այս գործընթացին ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- եզրափակել է դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: