Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է NTV-ն:
Նրա խոսքով, հանդիպումը տեղի կունենա շուտով: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը կոնկրետ ամսաթիվ չի նշել:
Քննարկելով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, Էրդողանը պարզաբանել է, որ ինքը տարաձայնություններ չունի Ռուսաստանի հետ:
«Այս պահին չեմ կարծում, որ կա ռուսական կողմի հետ տարաձայնություն կամ Զանգեզուրի միջանցքի հարցով այդ աշխատանքը հետաձգելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանն այստեղ է գտնվում որպես օգնական»,- ասել է նա: