Բեռլինում ձախ արմատականների հետ բախման ժամանակ 60 ոստիկան է վիրավորվել
copy image url

Բեռլինում ձախ արմատականների հետ բախման ժամանակ 60 ոստիկան է վիրավորվել

Արտաքին 3 տարի առաջ - 09:14 17-06-2021

Բեռլինում ձախ արմատականների գրաված լքված տնից վերջիններիս վտարելու փորձի ժամանակ առնվազն 60 ոստիկան է վիրավորվել: Այս մասին հայտնում է Բեռլինի ոստիկանությունը Twitter-ի իր էջում:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրա ստորաբաժանումներին և Բեռլինի հրշեջներին արգելված է տուն մտնել:

«Նրանց վրա հարձակվում են և քարեր նետում, այդ թվում՝ տանիքից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ քաղաքային կոմունալ ծառայություններին թույլատրվել էր հրդեհային ստուգում անցկացնել տվյալ շենքում, սակայն երբ իրավապահները սկսել են շրջափակել շենքը, նրանց վրա քարեր են նետել: Դրանից հետո շենքը գրաված մարդիկ սկսել են փողոցում աղբը հրդեհել: