Ամերիկայի Կոնգրես է ներկայացվել մի օրինագիծ, ըստ որի՝ նախատեսվում է բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև՝ COVID-19- ի տարածման հետ կապված փոխհատուցման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Gazeta.Ru- ն:
Հաղորդվում է, որ օրինագիծը Կոնգրես է ներկայացվել հունիսի 14-ին ՝ հանրապետականների խմբի կողմից: Նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական կոնգրեսական Էն Վագները (Միսուրի):
«Նախաձեռնության նպատակն է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև երկկողմանի փոխհատուցման համաձայնագրի շուրջ՝ կապված COVID-19 վիրուսի տարածման վերաբերյալ, ինչպես նաև այլ նպատակներով»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջել էր առնվազն 10 տրիլիոն դոլար «փոխհատուցում» վճարել կորոնավիրուսի համաճարակի համար: ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ Չինաստանում արտադրվող բոլոր ապրանքների վրա հնարավորինս շուտ 100% տուրքեր պետք է սահմանվեն :
Մայիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հետախուզությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի ծագման տեսությանը և արդյունքների մասին հայտնել 90 օրվա ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզը ասել էր, որ ապացույցներ չկան, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել չինական լաբորատորիայի արտահոսքից հետո: